picture  
 

flag flag

title
 
        «Զանգեզուր» արգելավայր
 
Գլխավոր    

picture«Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին (ՀՀ կառավարության No. 1187-Ն որոշում) և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայած այն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:

Արգելավայրի տարածքը կազմում է 17368.77 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավ-արևմուտքում:

Զանգեզուրի բարձրալեռնային (2200-3500 մ ծովի մակարդակից բարձր) տարածքներում տիրապետում են ենթալպյան և ալպյան մարգագետինները, որոնք բարձր լայնություններում (Կապուտջուխ լեռ, 3906 մ) անցնում են նիվալ գոտու, իսկ առավել ցածրում (800-2400 մ)` լայնատերև անտառների և չորասեր նոսր անտառների մնացորդների: Ալպիական մարգագետինները, որտեղ տիրապետում են Minuartia aizoides, Veronica kurdica, Taraxacum steveni, Potentilla agaea, Sibbaldia procumbens, Chamaesciadium acaule և բույսերի այլ տեսակները, ֆլորիստական տեսանկյունից մոտ են Իրանին: Ենթալպյան մարգագետինները ունեն չորասեր բնույթ և հարուստ են տափաստանային տեսակներով, ինչպիսիք են Pyretrum szovittsii, P. balsamita, Antyllis boissieri, Helichrysum plicatum և այլն: Քսերոֆիտ (չորասեր) նոսր անտառները պահպանվել են միայն ցածրավայրերում (800-900 մ, հարավային լանջերում` ավելի բարձր), բայց ենթալպյան գոտում (2400-2700 մ) անհետացել են` մարդածին ճնշման հետևանքով:  Վրացական կաղնու Quercus iberica տիրապետմամբ լայնատերև անտառները և առատ ենթանտառը տարածված են 900-1300 մ բարձրությունների վրա; նոսր ենթանտառ և թույլ խոտածածկ ունեցող կովկասյան բոխու Carpinus caucasica անտառները` 1300-1900 մ վրա; խոշորառէջ կաղնու Q. macranthera բարձրալեռնային խոտային անտառները` 1900-2400 մ վրա:    

pictureԶանգեզուրի ֆաունան իր մեջ ներառում է 200 տեսակի ողնաշարավորներ: Կովկասյան ընձառյուծը Panthera pardus ciscaucasica, բեզոարյան այծը Capra aegagrus, հայկական մուֆլոնը Ovis orientalis gmelinii, կովկասյան մարեհավը Tetrao mlokosiewiczi և հայկական իժը Montivipera raddei գրանցված են Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում, իսկ գորշ արջը Ursus arctos և կասպիական ուլարը Tetraogallus caspicus – միայն Հայաստանի Կարմիր գրքում:  

Սույն տարածաշրջանում բնապահպանությանը նպաստում են լեռնային ռելիեֆի դժվարամատչելիությունը և Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկի մոտիկությունը:  Հիմնական և շատ վտանգավոր սպառնալիքներ են մնում լեռնագործությունը, որսագողությունը, անասունների գերարածեցումը և ենթակառուցվածքի զարգացումը:
  Արգելոցի մասին    
  Բնություն    
Ֆլորա    
  Ֆաունա    
  Արգելավայրեր    
  Տուրիզմ    
  Մայրուղի    
  Տեղեկություն    
  Ծրագրեր    
  Այլ վեբ-կայքեր    
  Մեր հասցեն    
   

 

Վեբ-կայքը ստեղծվել է 2009 թ. «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է WWF Նորվեգիայի և WWF Հայաստանի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:  

© Shikahogh State Reserve

 

panda
flag