![]() |
|||||||||
| Տուրիզմ | |||||||||
| Գլխավոր | Շիկահողը Հայաստանի այն փոքրաթիվ վայրերից մեկն է, որտեղ պահպանվել են լայնատերև կուսական անտառները: Կտրտված ռելիեֆը, բազմաթիվ զուլալ գետերը, ժայռերն և խորը կիրճերը ստեղծում են անկրկնելի լանդշաֆտ: Այս շրջանի ֆլորան և ֆաունան հանդիսանում է եվրոպական և ասիական տեսակների համադրություն` ռելիկտների և էնդեմիկների մեծ բազմազանությամբ: Լեռնային ռելիեֆը տուրիստներից պահանջում է ֆիզիկական լավ պատրաստվածություն: Տուրերը կարող են լինել անհատական և փոքր խմբերով (մինչև 10 անձ, Մթնաձորի տարածքում` մինչև 5 անձ), ոտքով կամ ձիերով: Այցելության համար ամենալավ ժամանակը հունիս-հոկտեմբերն է: Երթուղիների մեծ մասը հարմար է ոտքով կամ ձիով անցնելու համար, իսկ բարձր անցանելիությամբ ավտոմեքենաները կարելի է օգտագործել միայն շատ սահմանափակ տարածքներում: Յուրաքանչյուր տուրի տևողությունը մեկ օր է: Արգելոցի և արգելավայրի տարածքներում գիշերումը արգելվում է և կազմակերպվում է տեղի գյուղերում որտեղ նույնպես առկա են տուրիստական ռեսուրսները (ազգային կենցաղ և սովորույթներ, եկեղեցիներ): Տուրիստներին առաջարկվում են 5 երթուղիներ (տես ՀՀ Բնապահպանության նախարարության քարտեզում, որը հարմարեցվել է սույն կայքի հեղինակների կողմից):
Ինչպես հասնել «Շիկահող» արգելոցի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շիկահող գյուղում: Եթե դուք գալիս եք Երևանից մեքենայով, մինի-ավտոբուսով կամ տաքսիով, շարժվեք դեպի Կապան քաղաք և մինչև Կապան մտնելը թունելի մոտից թեքվեք դեպի ձախ: Եթե դուք գալիս եք Իրանից, Շիկահող գյուղը գտնվում է ուղիղ Մեղրուց Կապան նոր մայրուղու վրա: «Շիկահող» արգելոց տանող ուղղությունները նշված են ճանապարհային ցուցանակների վրա: Երթուղի 1. Շիկահող գյուղ – կենու պուրակ Երթուղին սկսվում է Շիկահող գյուղի եկեղեցուց (ուշ միջնադարյան), անցնում է հնագույն բնակավայր` Քարկտորի միջով, Շիկահող գետի գեղատեսիլ կիրճով և հասնում է ջրվեժին ու կենու պուրակին (20 հա)` գյուղից հարավ-արևմուտք 3.5 կմ հեռավորության վրա: Հետո երթուղին շարունակվում է գրունտային ճանապարհով (8 կմ) դեպի ենթալպյան մարգագետիններ: Այն կարելի է անցնել հետիոտն կամ հեծած, իսկ մինչև ուղեփակոց` մեքենայով: Տուրի տևողությունը կազմում է մոտ 8 ժամ: Սնունդն ու գիշերումը կազմակերպվում են Շիկահող գյուղում: Երթուղի 2. Սրաշեն գյուղ – Ներքին Հանդ գյուղ – «Սոսու պուրակ» արգելավայր Երթուղին սկսվում է Շիկահող գյուղից, շարունակվում մեքենայով մինչև Սրաշեն գյուղ (Սբ. Հռիփսիմե եկեղեցի, XVII-XVIII դդ.) և ոտքով դեպի հարավային Հայաստանում արևելյան հաճարենու Fagus orientalis միակ բնական պուրակ: Դրանից հետո տուրիստները մեքենայով հասնում են Ներքին Հանդ գյուղի եկեղեցին (XVIII-XIX դդ.) և հետիոտն շարունակում են մինչև Ծավ գետի կամուրջն և «Սոսու պուրակ» արգելավայրը: Տուրի տևողությունը կազմում է մոտ 8 ժամ: Սնունդն ու գիշերումը կազմակերպվում են Ներքին Հանդ գյուղում: Երթուղի 3. Շիկահող գյուղ – ջրվեժ – Կեմանց գյուղատեղի Երթուղին սկսվում է Շիկահող գյուղից, մեքենայով շարունակվում է մինչև Ծավ գյուղ, հետո ոտքով գյուղից 2 կմ դեպի արևմուտք մինչև Ծավ գետի աջ ափի Չռռիկ տարածքը: Այստեղ գետը հոսում է նեղ կիրճով և առաջացնում է մոտ 10 մ բարձրություն ունեցող գեղատեսիլ ջրվեժ: Ջրվեժից հետո երթուղին (0.5 կմ) շարունակվում է մինչև Շիշկենտ գետի ձախ ափին գտնվող Կեմանց գյուղատեղին: Տուրի տևողությունը կազմում է մոտ 6 ժամ: Սնունդն ու գիշերումը կազմակերպվում են Ծավ գյուղում և/կամ Կեմանցի ժամանակավոր վրանային ճամբարում: Երթուղի 4. Ծավ գյուղ – Քսաջուր – Մազրա գյուղատեղի
Տուրի տևողությունը կազմում է մոտ 8 ժամ: Սնունդն ու գիշերումը կազմակերպվում են Ծավ գյուղում: Երթուղի 5. Ծավ գյուղ – Սանանլու գյուղատեղի – Մթնաձոր Երթուղին սկսվում է Ծավ գյուղից և ձգվում է դեպի Սանանլու հին գյուղատեղին, հետո Մթնաձոր գետակի հովտով դեպի հարավ մինչև Մթնաձոր գյուղատեղին և եկեղեցին: Մթնաձորի տարածքում պահպանվել է կաղնու կուսական անտառը, արգելոցի ամենագեղատեսիլ տարածքներից մեկը, որտեղ կարելի է տեսնել նաև կենդանիներին` այծյամը Capreolus capreolus, վայրի խոզը Sus scrofa, արջը Ursus arctos: Տուրի տևողությունը կազմում է մոտ 8 ժամ: Սնունդն ու գիշերումը կազմակերպվում են Ծավ գյուղում: |
||||||||
| Արգելոցի մասին | |||||||||
| Բնություն | |||||||||
| Ֆլորա | |||||||||
| Ֆաունա | |||||||||
| Արգելավայրեր | |||||||||
| Մայրուղի | |||||||||
| Տեղեկություն | |||||||||
| Ծրագրեր | |||||||||
| Այլ վեբ-կայքեր | |||||||||
| Մեր հասցեն | |||||||||
Վեբ-կայքը ստեղծվել է 2009 թ. «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է WWF Նորվեգիայի և WWF Հայաստանի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: © Shikahogh State Reserve
|
![]() |
||||||||