|
Գլխավոր |
|
|
Արգելոցում գիտական հետազոտությունները իրականացվում են անհատական ծրագրերի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ու հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (նախկինում` Կենդանաբանության ինստիտուտ) շրջանակներում: Օրինակ, 2004-2007 թթ-ին Ի. Խորոզյանի ու Ա. Մալխասյանի կողմից Մեղրու լեռնաշղթայում իրականցվել են ընձառյուծի Panthera pardus և դրա որս հանդիսացող տեսակների հետազոտությունները: Այդ աշխատանքների արդյունքները հրատարակվել են մի շարք հոդվածներում.
«Persian leopard photographed in Armenia», Cat News, 2005 թ. (անգլերեն, pdf, 531 KB)
«The Persian leopard prowls its way to survival», Endangered Species Update, 2005 թ. (անգլերեն, pdf, 2.98 MB)
«The leopard and its resilience to human pressure in the Caucasus», Zoology in the Middle East, 2007 թ. (անգլերեն, pdf, 2.61 MB)
«The leopard in Armenia», Caucasus Environment, 2008 թ. (ռուսերեն և անգլերեն, pdf, 709 KB)
«Presence-absence surveys of prey and their use in predicting leopard densities: a case study from Armenia», Integrative Zoology, 2008 թ. (անգլերեն, pdf, 923 KB)
Շիկահողում բուսաբանական հետազոտությունների արդյունքները (Է. Գաբրիելյան, Գ. Ֆայվուշ, Ն. Խանջյան) հրատարակված են հետևյալ աշխատանքներում.
«Շիկահողի արգելոց», «Կովկասի արգելոցներ» գրքի գլուխ, 1990 թ. (ռուսերեն, pdf, 778 KB): Այս ինֆորմացիան հնարավոր է նաև գտնել Հայկական տուրիստական գործակալության վեբ-կայքում:
«Շիկահող» արգելոց», Ն. Խանջյանի «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ» գրքի գլուխ, 2004 թ. (անգլերեն, pdf, 608 KB)
Սկսած 2004 թ-ից, հայ (Ա. Աղասյան, Լ. Աղասյան), ամերիկյան (Ջ. Էթլինգ – էջ 1 և էջ 2) և ռուս (Ն. Անանյեվա, Ն. Օրլով) մասնագետները իրականացնում են հայկական իժի Montivipera raddei հետազոտությունները Մեղրու լեռնաշղթայում:
Արգելոցում բնապահպանական ծրագրերը անցկացվում են սկսած 2002 թ-ից` շնորհիվ ՀՀ Բնապահպանության նախարարության, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի (CEPF) համագործակցության: Այդ ծրագրերի շրջանակներում Շիկահողում անցկացվում են ընձառյուծի և այլ խոշոր կաթնասունների մոնիթորինգ` օգտագործելով հատուկ մշակված արձանագրություններ, էկոտուրիզմի զարգացման համար պատրաստվում են ենթակառուցվածք ու տեղեկություն (այցելուների կենտրոն, թռուցիկներ, ցուցանակներ, վեբ-կայք), զարգանում են անձնակազմի կարողությունները (ավտոմեքենաներ, ձեռքի նավիգատորներ, հեռաչափեր, երկդիտակներ, համազգեստներ, վրաններ) և բարձրանում է նրա արհեստավարժության մակարդակը: «Շիկահող» արգելոցի և «Սոսու պուրակ» արգելավայրի սահմանները պաշտոնապես նշված են ու գրանցված պետական մարմիններում:
Հատուկ տեղ է հատկացվում արգելոցի, արգելավայրի անձնակազմերի և տեղական բնակչության իրազեկության բարձրացմանը կենսաբազմազանության և դրա պահպանության անհրաժեշտության մասին: Այդ նպատակով դպրոցներում անցկացվում են մրցույթներ, որտեղ հաղթողները ստանում են արժեքավոր մրցանակներ, ինչպես նաև տրամադրվում են ինֆորմացիոն նյութեր: Բացի դրանից, լուրջ ջանքեր են ձեռնարկվում տեղական համայնքների տնտեսական զարգացմանը (այգեգործություն, մեղվաբուծություն և այլն) նպաստելու ուղղությամբ: Որոշ արդյունքները հրատարակված են:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության թռուցիկ «Շիկահող» արգելոցի մասին, 2008 թ. (հայերեն, pdf, 544 KB)
«Տեղական համայնքներում ռեսուրսների կայուն օգտագործման զարգացում», CEPF կազմակերպության ամսագիր, մայիս-հունիս 2008 թ. (անգլերեն, pdf, 547 KB) |