picture  
 

flag flag

title
 
        «Սոսու պուրակ» արգելավայր
 
Գլխավոր    

pictureԱյս արգելավայրը իր մեջ ներառում է արևելյան սոսու Platanus orientalis Կովկասում ամենախոշոր բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի (թիվ Պ-341, 13.09.1958 թ.) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը:

Շնորհիվ ցածր ռելիեֆի, արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք: Ձնածածկը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և հասնում ոչ ավել, քան 10 սմ: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 530 մմ:

Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին Juglans regia, արաքսյան կաղնին Quercus araxina, հունական շրջահյուսը Periploca graeca, թավշային իլենին Euonymus velutina և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը Primula woronowii և Կոմարովի գնարբուկը P. komarovii, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին Pyrus zangezura:

Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը Ablepharus bivittatus, կատվաօձը Telescopus fallax և անդրկովկասյան սահնօձը Elaphe hohenackeri: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը Salmo trutta fario, Քուռի բեղլուն Barbus lacerta cyri և այլ տեսակները:
  Արգելոցի մասին    
  Բնություն    
Ֆլորա    
  Ֆաունա    
  Արգելավայրեր    
  Տուրիզմ    
  Մայրուղի    
  Տեղեկություն    
  Ծրագրեր    
  Այլ վեբ-կայքեր    
  Մեր հասցեն    
   

 

Վեբ-կայքը ստեղծվել է 2009 թ. «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է WWF Նորվեգիայի և WWF Հայաստանի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:  

© Shikahogh State Reserve

 

panda
flag