picture  
 

flag flag

title
 
        Բնություն
 
Գլխավոր    

mapԼեռնային խիստ կտրտված ռելիեֆը ստեղծում է բնակլիմայական պայմանների մեծ բազմազանություն, որտեղ գրեթե յուրաքանչյուր կիրճը ունի իր միկրոկլիման: Արգելոցը հարավից ու արևմուտքից շրջապատող Մեղրու լեռնաշղթան խոչընդոտում է Իրանից չոր օդային զանգվածների մուտքը, բայց պահում է Կասպից ծովից եկած խոնավ օդային հոսանքները: Դրա արդյունքում, Շիկահողի կլիման խոնավ է և բարեխառն տաք:

Արգելոցը տեղակայված է ծովի մակարդակից 700 մ բարձրությունից Ծավ գետի հովտում մինչև 2000 մ և ավելի բարձրությունները` Մեղրու լեռնաշղթայում: Ցածրադիր և միջին լեռնային տարածքները ծածկված են խիտ լայնատերև անտառներով, որոնց ավելի բարձրադիր գոտիներում հերթափոխում են ենթալպյան մարգագետինները: Տիրապետում են ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունները և լանջերի 30-40 աստիճան թեքությունները: Մեղրու լեռնաշղթայի անտառների որոշ տարածքներում կան ուղղաձիգ ժայռոտ զանգվածներ:

Շիկահողն առատ է լեռնային փոքր գետակներով, որոնք իրենց արագընթաց ջրերը տանում են դեպի Ծավ գետի ու դրա վտակների` Շիկահող և Մազրա գետակների մեջ: Կան նաև քաղցրահամ աղբյուրներ, տեղ-տեղ շրջապատված ճահճոտ տարածքներով:

mapՑածրավայրերում ձնածածկը շուտ է հալվում և ամեն տարի չէ որ ձևավորվում է` հասնելով ոչ ավելի քան 10 սմ հաստությանը: Ամենաբարձրադիր վայրերում այն հասնում է 200 սմ հաստությանը և կարող է տարվա մեջ պահպանվել մինչև 230 օր: Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 530 մմ-ից ցածր վայրերում մինչև 850 մմ-ը` բարձր լեռներում:  

Շիկահողում տարածված են լեռնաանտառային, լեռնամարգագետնային հողերը և դրանց տարատեսակները: Լանդշաֆտներից տիրապետում են կաղնու, բոխու և կաղնուտա-բոխուտային անտառները, որոնք զբաղեցնում են լեռների ամբողջ միջին գոտին` ծովի մակարդակից 1000-2200 մ բարձրությունների վրա: Մինչև 900-1000 մ բարձրությունները աճում են արաքսյան կաղնու Quercus araxina և ժանտափուշի Paliurus spina-christi (շիբլյակ) նոսր անտառները, որոնք ընդլայնում են իրենց մակերեսները հատված կաղնուտների հաշվին: Վերևում, մինչև 1300 մ բարձրություններն աճում են վրացական կաղնուց Quercus iberica և ուղեկցող տեսակներից կազմված անտառները, որոնք ավելի վերև փոխարինվում են խոշորառէջ կաղնիով Quercus macranthera: Կովկասյան բոխու Carpinus caucasica անտառները սովորական են հյուսիսային լանջերի վրա, իսկ Մթնաձորի տարածքում պահպանվել է կուսական կաղնու անտառը: Անտառի վերին սահմանում, մինչև 2400 մ, խոշորառէջ կաղնին կազմավորում է նոսրուտները, իսկ ներքևում` հոծ սաղարթով խիտ անտառները: Դա երևում է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության քարտեզների վրա, որոնք հարմարեցվել են սույն կայքի հեղինակների կողմից:  

pictureԼեռների միջին գոտում տեղ-տեղ հանդիպում են երկրորդային հետանտառային մարգագետինները, բայց դրանց մակերեսները մեծ չեն` հատման ցածր ինտենսիվության պատճառով:

Ենթալպյան մարգագետինները շատ հարուստ են տարատեսակ խոտային բուսականությամբ:

 

 

  Արգելոցի մասին    
  Ֆլորա    
Ֆաունա    
  Արգելավայրեր    
  Տուրիզմ    
  Մայրուղի    
  Տեղեկություն    
  Ծրագրեր    
  Այլ վեբ-կայքեր    
  Մեր հասցեն    
       
   

 

Վեբ-կայքը ստեղծվել է 2009 թ. «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է WWF Նորվեգիայի և WWF Հայաստանի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:  

© Shikahogh State Reserve

 

panda
flag