![]() |
|||||||||
| Կապան-Մեղրի մայրուղի | |||||||||
| Գլխավոր | Տենդեր շահող` «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն բախվեծ էկոլոգների և տեղի բնակչության բուռն դիմադրությանը: 2005 թ-ի մայիսի 3-ին ստեղծվեց «SOS Շիկահող» կոալիցիան, որը միավորեց ավելի քան 40 հանրապետական և միջազգային հասարակական և գիտական կազմակերպությունների արհեստավարժ էկոլոգներին և քաղաքացիներին: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) դիմեց միջազգային կազմակերպություններին, օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրին (UNEP) և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (OSCE) այդ գոյապայքարում արգելոցին աջակցելու խնդրանքով: Հայկական էկոլոգիական ՀԿ-ների միությունը դիմել էր Նախագահին, Վարչապետին, Ազգային ժողովի Նախագահին և Գլխավոր դատախազին` պահանջելով դադարեցնել ճանապարհի շինարարությունը: Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) բաց նամակ էր ուղարկել ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Armenia Tree Project-ը (ATP) սփյուռքահայությանը կոչ էր արել իրենց կարծիքները փոխանցել Ռ. Քոչարյանին ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Թաթուլ Մարգարյանի միջոցով: Շիկահողի իրավիճակի հետ կապված ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ հանդիպել էր Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի (CEPF) տնօրեն Դեն Մարտինը (Dan Martin) և Կովկասում CEPF-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Հոլցը (Christopher Holtz): «SOS Շիկահող» կոալիցիայի միջոցառումները աջակցվում էին բազմաթիվ բողոքի ակցիաներով, հրատարակություններով և հեռուստատեսության ելույթներով: Այդպիսի լուրջ ջանքերի արդյունքում 2005 թ-ի հունիսի 29-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց ճանապարհը անցկացնել ոչ թե արգելոցի միջով, այլ այն շրջանցելով: Սակայն, արդարացան թերահավատ էկոլոգների կանխատեսումները. քանի որ ճանապարհն ընկած է հիմնականում Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերին և շատ ոլորապտույտներով է, այն վարորդների, հատկապես` իրանական բեռնատարների վարորդների կողմից շատ քիչ է օգտագործվում: |
||||||||
| Արգելոցի մասին | |||||||||
| Բնություն | |||||||||
| Ֆլորա | |||||||||
| Ֆաունա | |||||||||
| Արգելավայրեր | |||||||||
| Տուրիզմ | |||||||||
| Տեղեկություն | |||||||||
| Ծրագրեր | |||||||||
| Այլ վեբ-կայքեր | |||||||||
| Մեր հասցեն | |||||||||
Վեբ-կայքը ստեղծվել է 2009 թ. «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է WWF Նորվեգիայի և WWF Հայաստանի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: © Shikahogh State Reserve
|
![]() |
||||||||